Հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Ավանեսյանը Գետամեջ գյուղից էր, տան միակ զավակը.News.am
Advertisement 1000 x 90

Հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Ավանեսյանը Գետամեջ գյուղից էր, տան միակ զավակը.News.am

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Սուրենի Ավանեսյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից էր:

NEWS.am-ին հարեւանուհիներից մեկը պատմեց, որ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր եւ տատիկի հետ:

«Սովորական ընտանիք էր, սովորական սոցիալական պայմաններով էին ապրում, մայրը աշխատում էր, ինքն էլ մորն էր օգնում: Բանակ է զորակոչվել 20 տարեկանում, մինչեւ այդ Աբովյան քաղաքում էր սովորում՝ ծրագրավորող էր: Շատ խելոք, լավ երեխա էր, ափսոս, ես չեմ հավատում, որ ինքը չկա: Վերջերս որ մորը տեսա, հարցրի Ալեքսից, ասաց՝ նորմալ է, լավ է, խոսում ենք: »,- պատմեց հարեւանուհին եւ հավելեց, որ Ալեքսը ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում:

Նշենք, որ Ալեքս Ավանեսյանի մահվան դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: