
Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել ինստագրամում։
«Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր երկրպագուներին։ Շնորհակալ եմ ձեզ սիրո և հավատի համար։ Մենք զգում ենք ձեր աջակցությունը յուրաքանչյուր խաղում: Սա մեծ փորձ է մեզ համար, և ես վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,-գրել է Սպերցյանը։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» կիսապաշտպանը մասնակցել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիայի (1։1) ու Խորվաթիայի դեմ խաղերին (0։1)