Սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում. մեդիափորձագետ
Advertisement 1000 x 90

Սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում. մեդիափորձագետ

Սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նյուզֆիդում տեսնում եք ձեր ընկերների կողմից իբր լայք արված լրատվական հղում, առայժմ հիմնականում ճանապարհային պատահարների թեմայով։ Բացելու դեպքում ձեզանից փորձում են գաղտնաբառ կորզել։

Բացի այդ, երբ ժամանակին գլխի եք ընկնում և փակում հղումը, ձեր ընկերներին երևում է, որ դուք այն հավանել եք։ Ուզում եմ ասել` զգույշ եղեք»։



Նման նյութեր