Բացվել է քաղաքի ամենամեծ ծաղկանոցը․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բացվել է քաղաքի ամենամեծ ծաղկանոցը․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

Արգիշտիի փողոցի մոտ կես հեկտար տարածքում հիմնվել է քաղաքի ամենամեծ ծաղկանոցը: Տարածքը ձևավորվել է 38.000 ծաղիկներով ու 14.000 թփերով, որոնց մեծ մասն աճեցվել է քաղաքային տնկարանում: Ծաղկանոցը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մի քանի ամիսների աշխատանքն է: Հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

Ծաղկանոցի համար անցկացվել է 2800 գծամետր ոռոգման նոր՝ անձրևացնող համակարգ: Տնկվել են նաև ծառեր: Խաչմերուկային ծանրաբեռնված երթևեկությամբ այս հատվածում կանաչապատումն այսօր առաջնահերթ լուծում է էկոլոգիական կարևոր խնդիր:

Ծաղկանոցի համար համայնքային բյուջեից մոտ 22 մլն դրամ է ծախսվել: Տարածքում կառուցվել է շրջանաձև ճեմուղի, իսկ նստարաններ հատուկ չեն տեղադրել՝ հաշվի առնելով ծաղկանոցի սկզբունքը:

Լանդշաֆտային ճարտարապետներն ու դիզայներները ծաղկանոցը նախագծել են այնպես, որ ամեն տարի այն հնարավոր լինի լրացնել ծաղկային նոր լուծումներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

🔷 Արգիշտի փողոցի հարակից՝ մոտ կես հեկտար տարածքում, հիմնվել է քաղաքի ամենամեծ ծաղկանոցը:

🔹 Տարածքը ձևավորվել է 38.000 ծաղիկներով ու 14.000 թփերով, որոնց մեծ մասը մշտադալար է և աճեցվել է քաղաքային տնկարանում:

Հետևեք մեզ նաև տելեգրամում➡️ https://t.me/yerevanmunicipality

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Thursday, September 14, 2023