
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրությունների օրը, երգիչ Արտաշ Ասատրյանը հերթական հրապարակումով է կիսվել ինստագրամյան իր էջում։ Երգիչը հրապարակել է 1-ին համարի քվեաթերթիկը, որի վրա հումորային գրառում էր արված։ «Առաջինը Արամն էր»,- գրված էր քվեաթերթիկի վրա։
«Առաջինը Արամն էր» երգը, նշենք, Ասատրյանների ընտանիքի վերջին ստեղծագործություններից մեկն է։