Երեկ՝ փետրվարի 15-ին, անհայտ անձինք հարձակում են գործել Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան, քաղաքագետ Արմինե Առաքելյանի վրա: Նա երեկ երեկոյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.
«Նոր տուն հասա հենց մեջքովս դարպասից տան բակ էի մտնում տանս վերևի ճամփից կրակեցին ինձ չդիպչեց փառք Աստծո բայց գիժուկ Ֆիֆիին կպավ։ Նա ջան է տվել։
Վերև բարձրացա փախան կապույտ ժիգուլիով դեպի եկեղեցու ուղղությամբ։ Զանգել եմ ոստիկանության։ Իմ ասածին եմ մնում եթէ ՀՀ Պետական մարմինները իմ անվտանգությունս չեն կարողանում ապահովել»։
Արմինե Առաքելյանը իր գրառման տակ տեղադրել է սպանված շան լուսանկարը:
Epress.am-ի հետ զրույցում նրա մերձավորներից մեկն ասել է, որ դեպքը տեղի է ունեցել նրա բնակության վայրում՝ Մուղնի գյուղում, տեղի ունեցածի մասին նա արդեն պատմել է ոստիկանության աշխատակիցներին:
Նշենք, որ վերջին շրջանում իրավապաշտպանը մի քանի անգամ բարձրաձայնել է իր նկատմամբ իրականացվող հետապնդումների և ահաբեկումների մասին: