
Երգչուհի Գայա Արզումանյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որն արվել է Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում։ Կադրում երեւում է, թե ինչպես են ցուցատախտակներից հանված հայ ազգի հերոս որդիների լուսանկարները։
«Տառապանքն այլ ձեւ չի լինում․․․ Ազատամարտիկների պուրակ, Ստեփանակերտ, Արցախ․․․ P.S. Զոհված ազատամարտիկների նկարները կտրել-վերցրել են նրանց հարազատները․․․», – հրապարակմանը կից գրել է Գայա Արզումանյանը։