
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում խոսել է Երևանում տեղի ունեցող հանրահավաքներին, դրանց մասնակցող երիտասարդներին եւ ուսանողներին։
«Իմ համար էս պայքարի մեջ կա մի կարեւոր բան` ուսանողները, երիտասարդները:
Ես չեմ սիրում երկար ճառեր, էմոցիա չունեցող մարդկանց երկար ելույթներ, բայց կշարունակեմ գնալ հանրահավաքների ոչ թե քաղաքական գործիչների այլ հենց ուսանողների կողքին լինելու համար:
Բերետավորներին եւս մեկ անգամ զգուշացնում եմ` ուսանող ծեծելու համար դատվելու եք: ԸՍՏ ՕՐԵՆՔԻ: Դրա համար ես կնվիրեմ իմ ժամանակը, ձայնը և ունեցած բոլոր հնարավորությունները», – գրել է նա։