Ռոբերտ Հայրապետյանը գրում է․
«Բաբայան Սյամոյի ինքնախոստովանական ցուցմունքը
• Փաստորեն, Սյամոյին ադրբեջանցիներն առանձնահատուկ հարգանքով` պատվո պահակախմբով, կորտեժով են Արցախից անցակետով անցկացրել Երևան: Ավելին, նրան անցկացնելու պահին տարածքն մաքրել-ազատել են, որ հանկարծ ոչ մի արցախահայ չտեսնի նրան, միայն ադրբեջանցի ոստիկաններ են ներկա եղել, ձեռքով էլ բարևել ա, անձնագիրը չեն ստուգել, բայց այ բագաժնիկը ստուգել են:
Սպարտիվնի շորերով ա էղել: Էտ էլ կարևորեց: Հ1-ի հեռուստադիտողը բա չիմանա՞ր:
Հետաքրքիրն էն ա, որ Արցախում մարդիկ դեռևս օրեր առաջ խոսում էին, (ինչպես Նիկոլն ա սիրում ասել` ըստ օդում կախված լուրերի), որ Փաշինյանն Ալիևին միայն մեկ մարդու անվտանգությունն ապահովելու հարցով ա դիմել` Սյամոյի:
Հիմա Սյամոն իր ստերին չհավատացողներին հորդորում ա, թե` դիմեք
Ադրբեջանը կտա տեսանյութերը, կտեսնեք, որ առանց մասկիրովկայի եմ հասել Երևան, Հ1…
Բաքվի հետ ուղիղ կամ հատուկ կապ ինքն ու Նիկոլն ունեն: Հատուկ կապի մասին Նիկոլն էր ավելի վաղ ասել, հիշո՞ւմ եթ, չէ՞, դե Հ1-ի եթերում էլ հայտարարեց իր կապի մասին:
• Սյամոն լեգիտիմացրեց ադրբեջանցիների կողմից Արցախի զենք-զինամթերքի առգրավումը: Ասում ա` էդ մերը չի էլ եղել, Ադրբեջանինն ա էղել, գնացեք վրայի թվերը նայեք` կհամոզվեք:
• Ասում ա` Բաքուն համաձայնել էր իր առաջարկին: Պետրոսի հարցին՝ եղե՞լ է այլընտրանք, տեղի ունեցածից խուսափելու հնարավորություն, Սյամոն ասում ա. «Մենք կարող էինք 4400 քկմ տարածքի վրա ստեղծել ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենալ: Այս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է»:
Հիմա հարց` Սյամոն ու իր ադրբեջանցի կապավորը ինչի՞ չէին հայտարարում էդ տիտանական-ազգափրկիչ նախագծի մասին: Լավ, Նիկոլին չէին ուզում ասեին, գոնե Աննային ասեին: Թեկուզ Զելենսկու միջոցով: Հաջիևն էլ ընտանեկան ՀԺ թերթոնի միջոցով կհաստատեր…
• Հիմա ո՞վ ա իրական գործակալը` Սյամո՞ն, թե՞ նրանք, ում անունները Հանրայինի եթերից հնչեցնում ա:
Էդ մարդիկ Արցախում են, իսկ Սյամոն Նիկոլի ուղեգրով Հ1 ա գործուղվել:
Մենակ մի բան չասեց` բեղերը ե՞րբ էր սափրել, до, թե после?
Հա, մեկ էլ`Սյամոն ո՞ւմ էր ասում` ես արդեն Երևանում եմ»: