Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում կիսվել է Ռուբեն Վարդանյանի հետ ունեցած իր վերջին զրույցով, ինչպես նաեւ պահանջել է նրան ազատ արձակել։
«Ես Ռուբենի հետ խոսել եմ մի երկու ամիս առաջ եւ նա ինձ ասել է, որ Արցախում է լինելու մինչեւ վերջ եւ այնտեղ նա իրեն երջանիկ է զգում, քանի որ կարող է մարդկանց հույս տալ ու օգնություն ցուցաբերել։ Ես միշտ Ռուբենի հետ շփվելուց հետո հպարտություն եմ զգացել, քանի որ նա ապագայի մասին մտածում էր քսան երեսուն տարի առաջ նայելով, ինչպես դա պետք է անի իսկական քաղաքական գործիչը։ Մեզ պետք են խելացի մարդիկ, որոնք մեզ կտանեն դեպի տնտեսական ապագա, այլ ոչ թե խեղճեր։ Նրա ազատությունը կարեւոր է յուրաքանչյուր հայի ու մեր ապագայի համար։ Խնդրում եմ տարածել», – գրել է Սարիկ Անդրեասյանն ու հավելել «#ազատությունռուբենվարդանյանին» հեշթեգը։