«Եռաբլուրը միակ տեղն է, որտեղ ուղեղդ մաքրվում է ու հասկանում ես, թե ինչ պիտի անես»
Advertisement 1000 x 90

«Եռաբլուրը միակ տեղն է, որտեղ ուղեղդ մաքրվում է ու հասկանում ես, թե ինչ պիտի անես»

Իտալիայում բնակվող հայազգի դիզայներ  Տարիել Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եռաբլուր գնալը պարտադիր է։ Բոլորիս համար։ Ես եղել եմ 2021թ֊ի մայիսին, երբ պատերազմից հետո առաջին անգամ էի Հայաստանում։

Գիտեմ, դժվար է, ծանր է, բայց միակ տեղն է, որտեղ ուղեղդ (հա՜, հե՜նց ուղեղդ ու ո՜չ սիրտդ) մաքրվում է ու հասկանում ես, թե ինչ պիտի անես։ Հասկանում ես` որն է քո առաքելությունը պետությունը ուժեղացնելու գործում։

Լուսանկարը` Hrayr Badalyanի, հետեւյալ գրառմամբ`

Կյանք` հանուն կյանքի, հանուն նոր ու գալիք սերունդների, հանուն վաղվա վառ գալիքի»։



Նման նյութեր