11-ամյա արցախցի բլոգեր Տիգրան Գաբրիելյանը, որը Արցախի շրջափակման ողջ ընթացքում ինստագրամյան հետեւորդների հետ կիսվում էր իր առօրյայով, հայտնել է, որ արդեն Երեւանում է։
«Սիրելիներ, ողջույն։ Մենք Երեւանում ենք, փորձում ենք վերականգնվել։ Դեռ ժամանակավոր հյուրանոցում ենք մնում, մինչեւ վերջնական տուն գտնենք եւ տեղափոխվենք»,-ինստագրամյան էջի Story բաժնում հրապարակած լուսանկարին կից գրել է տղան։
Օրեր առաջ փոքրիկ արցախցին պատմել էր Ադրբեջանի հերթական հարձակման ու հրթիռակոծության պատճառով ստեղծված իրավիճակի մասին՝ ներկայացնելով, թե ինչ պայմաններում էին գոյատեւում՝ առանց լույսի, ջրի ու սննդի։
«3-4 օր ա՝ չենք քնում, ուտելիք չկա, հագուստ չենք վերցրել, լվացվելու միջոց չկա։ Քնելու տեղ չկա, ստիպված գետնին ենք քնում, գիշերն էլ անձրեւ էր։ Դեռ ստեղ ենք, չենք ուզում ինտեգրվել։ Ապրել ենք, ուզում՝ սովորական ապրել»,-նշել էր նա։