Ադրբեջանը «ահաբեկիչ» է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, հայտնում է «ՈՄԱ»-ի ֆեյսբուքյան էջը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին: Կազմակերպությունը միջազգային լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական ապատեղեկատվության շուրջ.
«Ադրբեջանը, որը եւս մեկ անգամ ապացուցեց իր երեխայասպան, մարդակեր լինելը եւ հայատյաց քաղաքականությունը, ահաբեկիչ է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, որը մասնակցել է ՈՄԱ-ի 10-օրյա դասընթացին՝ ցանկանալով ընդամենը սովորել առաջին բուժօգնություն եւ ինքնապաշտպանություն այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում եւ խոշտանգում են»,-ասված է «ՈՄԱ»-ի հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանական քարոզչական դաշտը տարածում է մեր հայրենակցի լուսանկարը՝ նրան ներկայացնելով որպես ահաբեկիչ եւ դարձնելով քննադատության թիրախ։
Հրավիրում ենք միջազգային բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը՝ պայքարելու նման ապատեղեկատվության դեմ եւ միջոցներ ձեռնարկելու՝ սանձելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը»։