Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Սիլիկյան թաղամասից դեպի ժողովրդին հայտնի «Սպանդարյան» գերեզմանների հարևանությամբ գտնվող սեփական տների բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի քանդեն 10-ից 20 տարի առաջ կառուցված 25-ից ավելի տներ:
Իրավիճակը լարվել է և դեպքի վայր ժամանած Ոստիկանության կարմիր բերետները մեծ թվով քաղաքացիների բռնի ուժով բերման են ենթարկել։
Դեպքի վայր ժամանած Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը մի քանի հոգու բուժօգնություն ցուցաբերեցին, որոնց մեջ կային նաև իրավապահներ:
Այս պահին, հատուկ տեխնիկայով, ոստիկանների ու կարմիր բերետների հսկողությամբ քաղաքապետարանը սկսել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը: