Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 8 կանոն է առաջարկել կիբերպատերազմում ներգրավված հաքերների համար։ Այս կանոնները մշակվել են ոչ միայն հաքերների, այլև քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու համար կիբերհակամարտությունների համատեքստում։
Ահա ԿԽՄԿ-ի կողմից առաջարկված ութ հիմնական կանոնները.
1․Մի ուղղորդեք կիբեր հարձակումները քաղաքացիական թիրախների դեմ: Սա ներառում է այն ամենը, ինչը ռազմական ենթակառուցվածք չէ։
2․Մի օգտագործեք վնասակար ծրագրեր կամ այլ գործիքներ, որոնք ավտոմատ են կերպով տարածվում և անվերահսկելի վնաս են հասցնում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թիրախներին:
3․Ռազմական օբյեկտի վրա կիբերհարձակում նախապատրաստելիս անհրաժեշտ է խուսափել կամ նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչության համար հետեւանքները։
4․Մի կատարեք կիբեր գործողություններ բժշկական և հումանիտար հաստատությունների դեմ:
5․Մի հարձակվեք այն օբյեկտների վրա, որոնք անհրաժեշտ են բնակչության գոյատևման համար կամ որոնք կարող են վտանգավոր ուժեր ազատել: Դրանք կարող են լինել ամբարտակներ, ատոմակայաններ և այլն։
6․Բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հարձակումներ չի կարելի անել:
7․Կիբերհարձակումները չպետք է խախտեն միջազգային մարդասիրական իրավունքը:
8․Հետևեք բոլոր թվարկված կանոններին, նույնիսկ եթե թշնամին դա չի անում:
Բացի հաքերների կանոններից, ԿԽՄԿ-ն նաև կոչ է արել պետություններին չաջակցել կամավոր կիբերհանցագործական միավորումների ձևավորմանը և ակտիվորեն պայքարել դրանց դեմ։