Հաղորդավարուհի, Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը, պատասխանելով հետեւորդների հարցերին, նշել է, որ Արցախում պայթյունի ժամանակ կորած եղբորը դեռեւս չեն գտել։
«Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ձեր ուշադրության եւ սրտացավության համար, բայց Դավիթից որեւէ լուր չունենք։ Դեռ Սպասում ենք․․․»,-գրել է հաղորդավարուհին։
Մանեն սեպտեմբերի 26-ին էր հայտնել, որ եղբոր հետ չեն կարողանում կապի դուրս գալ։ «Արցախում երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաեւ եղբայրս՝ Դավիթ Բագիրյան Կարենի, ու այլեւս կապի դուրս չի եկել…
Չենք գտնում, անունը հիվանդանոցներում չկա..․ Խնդրում եմ, ով լուր ունենա, գրեք»,-հայտնել էր նա։