«Պատերազմը հերոսանալու տեղ չէր, Էս երեխեքը չէին հերոսանում, այ պաթոսամեռներ, էս երեխեքը, սարսափն աչքների մեջ, ապրելու կռիվ էին տալիս»
Advertisement 1000 x 90

«Պատերազմը հերոսանալու տեղ չէր, Էս երեխեքը չէին հերոսանում, այ պաթոսամեռներ, էս երեխեքը, սարսափն աչքների մեջ, ապրելու կռիվ էին տալիս»

Ինչքան կասես չխառնվես, բայց սիրտ պիտի լինի․․․որտեղի՞ց․․․Ես բառ չեմ ասում, բայց մի պահ, չոր հաշվարկով, պատկերացրեք, որ տակավին բեխ ու մորուս չբուսած դեմքով ամեն երեխուն հազար թուլա էր բաժին ընկել՝ լամուկի դեմքով․ դեմը ո՞նց առնեին․․․

Ու երբ կոմպն անջատեք, որ մտնեք տաք դուշ, հետո՝ անկողին, պատկերացրեք, որ էս երեխեքից ամեն մեկը պատրաստ էր մահը խլել ընկերոջ ձեռքից՝ երբ դուք արդեն քնած էիք տաք դուշից հետո։ Իսկ առավոտյան, դուք արթնացաք, նրանք մնացին քնած բաց աչքերով․․.Վերջում էլ նայեցիք էս երեխեքի ու ախպերների ընտանիքների երեսին ու ասեցիք՝ հավերժ փառք․

Թասիիիիիի՞բ․․․հաաաա՞․․․

Ինչպես կասեին Վարդան Մամիկոնյանի ձին ու Իգոր Տալկովը՝ не смешите мои подковы, господа демократы минувшего века!!!

Լույսը բացվում է, ու՝ էլ գինեկոլոգ, էլ խադավիկ, էլ գազավիկ, էլ երգչիսՏ ու դերասանիՉ, էլ գրող ու մրող, էլ երգող ու պարող․ բոլորը լայվաբանականն ավարտ դիվանագետներ են․․․բոլորը, բացի՝ դիվանագետներից։

Ախր էս անտեր սոց․ ցանցերն ավերեցին ձեր տունը, երբ ամեն ռաբիս իր ոլորտում՝ դարձավ քաղաքական վերլուծիչ, երբ միմոսներին ու ցինիկներին բեմեր տվեցիք, որ ցինիկանան, իսկ դուք վեց հազար դրամով տոմս առաք ու ոտքի կանգնած ծափահարեցիք հումորչիսՏ միմոսներին․․․

Լավ, էսքա՞ն էլ թմրած, էսքա՞ն էլ սառը, էսքա՞ն էլ՝ ենթագիտակցական պարալիչով ու հոգևոր իմպտոնեցիայով տառապող մեծամասնություն․․․

Խելագարվելու բան․ ազգի սերուցքը չկա, Երկրի գլխավոր դարպասը չկա, մարդիկ չկան, մտավորական ու վերլուծող չկա, բայց բոլորը դեմք են՝ ըստ իրենց տափակ կարծիքի․․․

Պատերազմը հերոսանալու տեղ չէր, թշվառներ. Էս երեխեքը չէին հերոսանում, այ պաթոսամեռներ, էս երեխեքը, սարսափն աչքների մեջ, ապրելու կռիվ էին տալիս, բայց չհասցրեցին, որովհետև մենք էինք մեռած՝ ազգովի․․․

Ցնդելու բան ա տո՝ էս հասարակության մտավոր բոլոր սենսորները արգելափակվել են՝ ականջ կա, չեն լսում, աչքը կա՝ քոռ են, կարևորը՝ լեզուները հասել են երկինք, որովհետև ֆբ-ն աշխարհի միակ տեղն է, ուր կարելի է մարդուն առանց տենալ քֆուր անել ու մարսել…մեկ էլ ՝ մուղամային հարսնիք-կնունք-ծնունդների առաջին կենացը խմել զոհված տղերքի կենացն ու պարտադիր՝ ոտքի վրա, զգաստ ու լալկան հայացքով կանգնած, մինչև կանցնեն բուն հարբեցողությանն ու խժռոցին։

Հազար դարով քեզ հետ տարար դեպի քարե դար, հարյուր դրամ տրանսպորտի ու հոսանքի համար ասֆալտին զմրսվող ակԾիվիսՏիկների հասարակություն!!!

Հ.Գ. Նկարի բոլոր տղաները ողջ են. Սա հավաքական ասելիք է՝ էս տղերքի դեմքով։

Լուս․` Սիփան Գյուլումյանի

Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից։