
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի արհեստական լճում հայտաբերվել է դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը երեկվանից որոնվում էր ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի կողմից՝ որպես անհայտ կորած: Նրա անհետ կորչելու մասին ոստիկանություն էր դիմել հայրը: Մահացածը 25-ամյա Գարիկ Խ.-ն էր:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: