«Աբսուրդ ա չէ՞, Վագիֆ Խաչատրյանին Բաքվում դատում են Բաբայան Սամոյի «վարորդը» լինելու համար, իսկ Բաբայան Սամոն անխոչընդոտ մուտք է գործում Հայաստան»․ Տիգրան Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Աբսուրդ ա չէ՞, Վագիֆ Խաչատրյանին Բաքվում դատում են Բաբայան Սամոյի «վարորդը» լինելու համար, իսկ Բաբայան Սամոն անխոչընդոտ մուտք է գործում Հայաստան»․ Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Վագիֆ Խաչատրյանին Բաքվում դատում են Բաբայան Սամոյի «վարորդը» լինելու համար, իսկ այդ նույն Բաբայան Սամոն մուտք է գործում Հայաստան` անխոչընդոտ անցնելով օկուպացված Բերձորի ադրբեջանական անցակետը: Ու դուք ինձ պետք է համոզեք, որ Բաբայան Սամոն դավաճան չի կամ ադրբեջանցիների հետ համագործակցող: Աբսուրդ ա չէ՞: Ու ախպոր պես չասեք էլի, որ ուրիշ ճանապարհով ա եկել, որ կնոջ շորեր ա եղել հագը: Չէ, անցել ա շատ հանգիստ, որովհետև սվոյ ա եղել ադրբեջանցիների մեջ:

Ի դեպ, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դուրս են եկել խաղաղապահների բազայից, գնացել են Ստեփանակերտ՝ պետական շենքերից մեկը, որտեղ էլ ինքնակամ հանձնվել են Ադրբեջանի ԱԱԾ-ին, քանի որ Ադրբեջանը պահանջել է իրենց հանձնվել, հակառակ դեպքում Բաքու տանել մի քանի տասնյակ արցախցիների, իսկ Բաբայան Սամոն, որ ճոռո-ճոռո դուրս էր տալիս, թե վերջին դուրս եկողն ա լինելու Արցախից` առաջինն էր, որ «թռավ»»:



Նման նյութեր