Age of Empires II. Definitive Edition իրական ժամանակում ռազմավարություն ժանրի տեսախաղի մշակողները հայտարարել են, որ խաղը կունենա հավելում՝ The Mountain Royals, որը նվիրված կլինի Կովկասի ժողովուրդներից հայերին և վրացիներին:
Ի սկզբանե նորության մասին հաղորդել էին ինսայդերները, սակայն խաղի պաշտոնական կայքն արդեն հրապարակել է պատմական համատեքստի մանրամասն ակնարկ, որում զարգացել են հայ և վրացի ժողովուրդները։ Այնտեղ հնարավոր կլինի ծանոթանալ հայերի և վրացիների հարաբերություններին մոնղոլների, Բյուզանդիայի, թուրքերի, Լենկթեմուրի և այլ հարևանների հետ։
Խաղում Վրաստանն ու Հայաստանը կունենան իրենց յուրահատկություններն ու խաղային էլեմենտները, որոնք արտացոլում են այս երկրների առանձնահատկությունները: Հայաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թորոս II Մեծի դերը, իսկ Վրաստանի դեպքում՝ Թամարա թագուհու դերը։
Mountain Royals ընդլայնումը հասանելի կլինի հոկտեմբերի 31-ին: Steam-ում այն արժե 12,5 դոլար է։
Age of Empires II: Definitive Edition-ը թողարկվել է 2019-ին: Իրական ժամանակի ռազմավարական խաղը հասանելի է PC համակարգիչներում, Xbox One և Xbox Series X/S կոնսոլներում: Age of Empires II-ի բնօրինակը թողարկվել է 1999-ին։