iOS 17-ով սմարթֆոնները գիշերը սկսել են անջատվել
Advertisement 1000 x 90

iOS 17-ով սմարթֆոնները գիշերը սկսել են անջատվել

Եթե դուք առանձնապես անհաջողակ եք, դուք կմնաք առանց կարևոր զանգի կամ նույնիսկ զարթուցիչի։

iPhone-ի օգտատերերի բողոքները սկսեցին հայտնվել Apple-ի տեխնոլոգիային նվիրված ֆորումներում։ Նրանք նշում են, որ iOS 17-ի թարմացումով սմարթֆոնները սկսել են պատահականորեն անջատվել գիշերը մի քանի ժամով՝ առանց օգտատերերի իմացության։

Որոշ դեպքերում հարցն անջատումով չի սահմանափակվում միայն։

Ըստ Reddit-ի օգտատեր nathan_lesage-ի, իր iPhone-ն անջատվել է մոտավորապես առավոտյան ժամը 3-7-ը: Դրանից հետո նա ստիպված է եղել մուտքագրել SIM քարտի PIN-ը և ձեռքով անջատել քնի ռեժիմը, քանի որ սմարթֆոնն ինքնուրույն չէր արթնանում։

Սիրարփի Աղաբաբյան