Վերլուծական Counterpoint ընկերությունը ներկայացրել է 2023 թվականի երրորդ եռամսյակի աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնների տասնյակը։ Վարկանիշում չկար ոչ մի չինական սարք։ Առաջին չորս տեղերը զբաղեցրել են Apple-ի հեռախոսները, իսկ մնացածը՝ Samsung-ը։
Այսպիսով, առաջատարը դարձավ iPhone 14-ը, որին հաջորդում են iPhone 14 Pro Max-ը և iPhone 14 Pro-ն։ Հարավկորեական արտադրողի սարքերից ամենահայտնին Galaxy A14-ն էր։
iPhone 14.
iPhone 14 Pro Max.
iPhone 14 Pro.
iPhone 13.
Samsung Galaxy A14.
Samsung Galaxy A54.
Samsung Galaxy A14 5G.
Samsung Galaxy S23 Ultra.
Samsung Galaxy A04e.
Samsung Galaxy A34.
Ընկերության զեկույցում նշված չէ այս սմարթֆոնների շրջանառությունը, սակայն նշվում է, որ 2023 թվականի երրորդ եռամսյակում Apple-ն ավելացրել է վաճառքն Ասիայում և Եվրոպայում Pro մոդելների շնորհիվ։ Իսկ Samsung-ը մեծացրել է իր բաժնետոմսերը Ասիայում և Լատինական Ամերիկայում Galaxy A շարքի շնորհիվ։
Սիրարփի Աղաբաբյան