Հայազգի էստրադային երգիչ Բեդրոս Կիրկորովը՝ Ֆիլիպ Կիրկորովի հայրը, շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել։ Այս մասին գրում է «112» տելեգրամյան ալիքը։
Հրատարակության տվյալներով՝ Ռուսաստանի 91-ամյա ժողովրդական արտիստը վաղ առավոտյան վատ է զգացել, ասթմայի նոպա է ունեցել, ինչի հետեւանքով սկսել է շնչահեղձ լինել։ Նա շտապօգնություն է կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել, ինչպես նաեւ խորհուրդ են տվել նոպայի կրկնվելու դեպքում դիմել կլինիկայի բժիշկներին։
Ավելի վաղ կայքը գրել էր, որ Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկում, որտեղ նրա վիճակը գնահատվել էր միջին ծանրության։