Ստորգետնյա քաղաքի նվիրյալները։
«Երևանի Մետրոպոլիտեն»-ը գրառում է կատարել ֆեյսբության իր էջում և ներկայացրել իր աշխատակիցներին:
«Անասելի նվիրված ու պատրաստակամ մարդիկ են, ովքեր աշխատում են մետրոպոլիտենում 24/7 ռեժիմով։
Օրվա տարբեր ժամերին հաճախ կարելի է նրանց հանդիպել գնացքների մեջ, կայարանային համալիրներում՝ աշխատանքային գործիքներով լծված։
Փոքրիկ թիմով նրանք մի կայարանից մյուսն են ուղևորվում՝ լուծելու առաջացած տարաբնույթ խնդիրները։
Նրանք էլ իրենց ներդրումն ունեն յուրաքանչյուր ուղևորի արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրման հարցում»,- նշված է գրառման մեջ։