Հոկտեմբերի 26-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ:
Այս մաին հայտնում ՆԳՆ ոստիկանությունից:
Ըստ Ոստիկանության՝ դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է խնամքի կենտրոնի բուժքույրը: Երևանցի 34-ամյա կինը հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն»,- գրել է նա: