Մի հատ պարզ ու հասարակ հարց տամ .
Սա աշխատում է Մալաթիա Սեբաստիա համայնքապետարանի առևտրի և սպասարկման, գովազդի վարչության պետ։ Հաստատ մի 500.000 էլ աշխատավարձ ու մի էդքան էլ պարգևավճար կստանա, մնացածի մասին չխոսենք։
Էս մարդը առանց ատեստավորման աշխատում է ու ստանում էդ փողը, մլիցեքը առանց ատեստավորման աշխատում են ու ստանում են բարձր աշխատավարձ, ամբողջ Ազգային ժողով, պատգամավոր, կառավարություն ու նախարար առանց ատեստավորման։ Երկրի հոգեկան հիվանդ վարչապետը առանց աթեստավորման ու բժշկի թղթի… Լավ, էդ ատեստավորումը մենակ մանկավարժների վրա՞ է ազդում, ես չեմ հասկանում…
Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից