Գիտնականներն արծաթե նանոթելերից արհեստական ​​ուղեղ են ստեղծել
Advertisement 1000 x 90

Գիտնականներն արծաթե նանոթելերից արհեստական ​​ուղեղ են ստեղծել

ԱՄՆ-ի և Ավստրալիայի գիտնականները բազմաթիվ արծաթե նանոթելերից նեյրոմորֆ պրոցեսոր են ստեղծել։ Նրանք հազարավոր նանոթելեր պատահական սկզբունքով դրել են իրար վրա, և դրանք տեղադրել սովորական մուտքային և ելքային կոնտակտների խմբի վրա: Արդյունքում նրանք այն վերածել են նեյրոմորֆիկ ցանցի, որին կարողացել են սովորեցնել անհավատալի ճշգրտությամբ ճանաչել ձեռագիր թվերը։

Մուտքային ազդանշանների մատակարարման գործընթացում հարյուր հազարավոր կոնտակտներ են առաջացել հազարավոր նանոթելերի հանգույցներում։ Այդ կոնտակտներում սկսել են տեղի ունենալ էլեկտրաքիմիական ցինկապատման ռեակցիաներ և առաջացել է հիշողության նման մի բան:

«Ուղեղն» ուսուցանելու համար գիտնականներն օգտագործել են MNIST տվյալների բազան, որը պարունակում է թվերի ձեռագիր գրության բազմաթիվ տարբերակներ: Ինչպես նկարագրված է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում, ուսուցանումից հետո համակարգն սկսել է ձեռագիր թվերը ճանաչել 93,4% ճշգրտությամբ:

Նման արհեստական ​​ուղեղի հիշողությունը բավարար չէ ավելի բարդ արդյունքների մշակման համար։ Այն աշխատում է առցանց՝ ելքագրելով ճանաչված տեղեկություն, որը բավարար կլինի մի շարք հավելվածների համար։ Այս լուծման առավելություններն ակնհայտ են․ այն էժան է՝ ի տարբերություն արհեստական բանականության արագացուցիչների, որոնք առասպելական գին ունեն: Նույնը վերաբերում է էներգիայի սպառմանը կիրառական խնդիր լուծելու համար: Նանոթելերից պատրաստված «ուղեղը» չափազանց քիչ էներգիա է սպառում:

Ամսագիրը նշում է, որ Կալտեխի և Սիդնեյի համալսարանի այս մշակումը դեռ հում վիճակում է, սակայն դա ներուժը կարող է հսկայական լինել՝ հաշվի առնելով այն պատրաստելու հեշտությունը և հայտարարված հնարավորությունները: