Հայաստանում կտրուկ նվազել է հետաքրքրությունը հայտնի սոցիալական ցանցերի, հատկապես Facebook-ի և Instagram-ի նկատմամբ։ Հարևան Վրաստանում նույնպես Facebook-ի հանրաճանաչությունն ընկել է, բայց ոչ էականորեն, ինչպես մեր երկրում։
Այսպես, Statcounter-ի 2023 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ Facebook-ը Հայաստանում զբաղեցրել է սոցիալական ցանցերի շուկայի 47,97%-ը, Instagram-ը՝ 26,32%, X-ը՝ 4,17%, Printerest-ը՝ 13,78%, Youtube-ը՝ 4,56%-ը։
Անցյալ տարվա հոկտեմբերին պատկերն այսպիսին էր.
Facebook-ը Հայաստանում զբաղեցրել էր սոցիալական ցանցերի շուկայի 63,51%-ը, Instagram-ը՝ 10,24%, X-ը՝ 4,1%, Printerest-ը՝ 13,95%, Youtube-ը՝ 4,28%:
Ըստ Statcounter-ի 2023 թվականի հոկտեմբերի տվյալների՝ Facebook-ը Վրաստանում զբաղեցրել է սոցիալական ցանցերի շուկայի 84,44%-ը, Instagram-ը՝ 4,93%, X-ը՝ 1,67%, Printerest-ը՝ 4,13%, Youtube-ը՝ 3,62%։
Անցյալ հոկտեմբերին Վրաստանում պատկերն այսպիսի տեսք ուներ.
Facebook-ը գրավել էր սոցիալական ցանցերի շուկայի 79,09%-ը, Instagram-ը՝ 4,91%, X-ը՝ 3,16%, Printerest-ը՝ 6,92%, Youtube-ը՝ 3,53%: