Ինչո՞ւ է խոհուրդ տրվում շաբաթը գոնե մեկ անգամ անջատել հեռախոսը
15 նոյեմբերի, 2023 18:19
Ձեր սմարթֆոնի կյանքը մեծացնելու համար խորհուրդ է տրվում առնվազն շաբաթը մեկ անգամ այն անջատել մի քանի րոպեով կամ նույնիսկ մի քանի ժամով: Նման խորհուրդ է տալիս ռուս տեխնոլոգիական փորձագետ Սերգեյ Բիրժևոյը։
Նրա խոսքով՝ ինչպես համակարգիչը, այնպես էլ բջջային հեռախոսը պետք է պարբերաբար անջատվի՝ ազատելու համար համակարգի ռեսուրսները, որոնք զբաղված են հավելվածներով և գործընթացներով։
Մասնագետը նաև նշել է, որ նպատակահարմար է սմարթֆոնը լիցքավորել, երբ մարտկոցի լիցքը մոտ 75% է: Եթե սմարթֆոնը լիցքավորվում է, երբ լիցքը 25% է կամ ավելի ցածր, ապա դրա հետևանքով սարքը կարող է ավելի կարճ ժամանակ պահել լիցքը: Ըստ Բիրժևոյի՝ խորհուրդ է տրվում մարտկոցը լիցքավորել երբ դրա լիցքը հնարավորինս շատ է։ Դրանով, ըստ նրա, հնարավոր կլինի պահել մարտկոցի օպտիմալ վիճակը։
Բացի դրանից, փորձագետը խորհուրդ է տալիս պարբերաբար ջնջել չօգտագործվող հավելվածները, ֆայլերը և քեշը ակնթարթային մեսենջերներից, ինչը օգնում է բարելավել հեռախոսի աշխատանքը և նվազեցնել պրոցեսորի և օպերատիվ հիշողության բեռնվածությունը: Խորհուրդ է տրվում նաև անջատել անհարկի push ծանուցումները և սարքը մշտապես տեղորոշելու գործառույթը։
Բիրժևոյը նաև ընդգծում է օպերացիոն համակարգի թարմացումները տեղադրելու կարևորությունը, որոնք կարող են շտկել սխալները, վերացնել խոցելիությունները և առաջարկել մարտկոցի սնուցման և աշխատանք արդյունավետությունը կառավարելու նոր մեթոդներ: