Արթուր Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բանը հասել է նրան, որ խոշոր աղ ոչ արդյունաբերական նպատակներով դժվար է գտնել։
Ու լիքը մարդ վստահ եմ չի էլ կարդում վրայի գրածը, տանում է տանն օգտագործում այս ապրանքը, որը դրա համար չի նախատեսված։
Իմաստը որն է էս տիպի աղը սովորական խանութում ցրելը՞…
Ո՞վ է Գուրգեն Սարգսյանը եւ ո՞վ է Գորիսում էս աղը ցրողը խանութներում։
Այլ ապրանք գտեք փող աշխատելու համար կամ էլ նորմալ աղ մատակարարեք»։