DxOMark-ի մասնագետները փորձարկել են Huawei Mate 60 Pro+ սմարթֆոնի տեսախցիկը։ Փորձարկման արդյունքներով՝ պարզվել է, որ այն գերազանցում է իր նախորդին՝ Huawei Mate 60 Pro-ին և համարվում է աշխարհի լավագույն տեսախցիկով սմարթֆոնը՝ ըստ DxOMark-ի վարկածի։
Huawei Mate 60 Pro+-ի հիմնական տեսախցիկը բաղկացած է երեք մոդուլից՝ հիմնական, որը 48 ՄՊ սենսոր է (f/1.4 – f/4.0 24 մմ համարժեք բացվածքով ոսպնյակ, ինքնակարգավորվող, AF, OIS), գերլայնանկյուն՝ 40 ՄՊ, (13 մմ համարժեք f/2.2 բացվածքով ոսպնյակ, AF) և հեռաֆոտո օբյեկտիվ՝ 48 ՄՊ (90 մմ համարժեք f/3.0 բացվածքով ոսպնյակ՝ OIS, AF)։
Թեև փորձարկումը պարզել է, որ թերի կողմեր այն ևս ունի, սակայն առավելություններն ավելի շատ են։ Huawei Mate 60 Pro+-ն ունի շատ լայն դինամիկ տիրույթ, ճշգրիտ լուսաչափում դիմանկարների և լանդշաֆտային նկարահանումների ժամանակ, լավ գունափոխանցում, արագ և ճշգրիտ ավտոմատ ֆոկուս:
Բացի դրանից, Huawei Mate 60 Pro+-ն ունի արդյունավետ կայունացման համակարգ տեսանյութ նկարահանելիս, մշուշման լավ էֆեկտ և դիմանկարի ռեժիմում օբյեկտի ճշգրիտ տարանջատում ետնապատկերից, բարձրորակ մակրո նկարահանում 3,5x հեռաֆոտո ոսպնյակի շնորհիվ։
Որպես առավելություն DxOMark-ի մասնագետները նաև ուշադրություն են հրավիրում փոփոխական բացվածքով ոսպնյակի վրա, որը թույլ է տալիս ընտրել դաշտի խորությունը յուրաքանչյուր տեսարանի համար:
Չնայած բացարձակ առաջատարությանը, Mate 60 Pro+ տեսախցիկը թերություններ ևս ունի։ Այսպիսով, բարձր կոնտրաստով տեսահոլովակ (HDR) և ցածր լույսի ներքո տեսանյութ նկարահանելու դեպքում որոշակի դետալներ կորում են։ Շենք-շինությունների փակ տարածքներով և ցածր լույսի դեպքում տեսանկարահանելիս նկատելի են աղմուկ և արտեֆակտներ։
Բացի դրանից, DxOMark-ի մասնագետների համոզմամբ՝ դեմքի և մաշկի երանգների հակադրությունը վատ լուսավորված տեսարաններում կարող էր ավելի լավ լինել: