Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
Advertisement 1000 x 90

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմել է 402.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 439.44 դրամ (աճել է 1.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.62 դրամ (աճել է 1.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-402 դրամով, վաճառվում է 405-406 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 430-437 դրամով, վաճառվում է 445-449 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.21-4.51 դրամով, վաճառվում է 4.65-4.80 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 401-402 դրամով, վաճառվում՝ 406 դրամով:

Եվրոն գնվում է 435-436 դրամով, վաճառվում է 440-441 դրամով:

Ռուբլին գնվում է 4.40-4.48 դրամով, վաճառվում է 4.55-4.57 դրամով: