WhatsApp-ը՝ աշխարհի առաջատար մեսենջերներից մեկը, ներդրել է էլեկտրոնային փոստի միջոցով օգտահաշիվ մուտք գործելու նոր հնարավորություն։ Այս փոփոխությունը, որը ներդրվել է iOS-ով աշխատող սարքերի համար WhatsApp-ի 23.24.70 տարբերակում, բոլոր օգտատերերին հասանելի է դարձել հավելվածի բետա տարբերակների սահմանափակ թվով մասնակիցների հետ նախնական փորձարկումից հետո:
Թարմացումը տրամադրում է նույնականացման այլընտրանքային մեթոդ՝ լրացնելով SMS-ով ավանդական տարբերակը: Այս գործառույթը կարող է հատկապես օգտակար լինել այն իրավիճակներում, երբ օգտագտերը գտնվում է բջջային օպերատորի ծածկույթի տարածքից դուրս:
Նոր հնարավորությունից օգտվելու համար օգտատերը պետք է հավելվածի կարգավորումներում ավելացնի իր էլփոստի հասցեն: Դա հեշտ է անել՝ անցնելով պրոֆիլի կարգավորումների ընտրացանկ և ընտրելով «Հաշիվ» (Acount) բաժինը: Կարևոր է նշել, որ էլփոստն օգտագործվում է բացառապես նույնականացման համար, և այլ օգտվողներ չեն տեսնում այս տեղեկությունը: Այս կերպ անվտանգության կամ գաղտնիության հետ կապված խնդիրներ չեն լինի:
Թեև էլփոստն այժմ կարող է օգտագործվել մեսենջեր մուտք գործելու համար, սակայն մեսենջերի միջոցով այլ օգտատերերի հետ շփվելու համար դեռ պահանջվում է վավեր բջջային հեռախոսահամար ունենալ: Սա ապահովում է մեսենջերի օգտագործման հարմարավետություն և ճկունություն՝ օգտատերերին տալով իրենց չատեր և կոնտակտներ մուտք գործելու լրացուցիչ հնարավորություններ, հատկապես ցանցի փոփոխական հասանելիության պայմաններում: