Apple-ը մշակում MacBook, որը կունենա բջջային կապի մոդուլ։ Համակարգիչը կաշխատի ընկերության արտադրության չիպի վրա՝ 5G մոդեմով։ Այս մասին հայտնում է Wccftech-ը՝ վկայակոչելով ինսայդեր Մարկ Գուրմանի տվյալները։
Ճիշտ է, նման նոութբուքի թողարկումը շուտ չի սպասվում։ Apple-ը նախ, հավանաբար, սմարթֆոնները կտեղափոխի սեփական 5G մոդեմների վրա, իսկ դա տեղի չի ունենա մինչև 2026-ը: Ներկառուցված հաղորդակցության մոդուլներով համակարգիչները կհայտնվեն դրանից մոտ երկու-երեք տարի հետո, ինչը նշանակում է, որ դրանց վերջնական թողարկումը սպասվում է մինչև 2028-ը:
2018-ից Apple-ն աշխատում է սեփական մոդեմների վրա՝ փորձելով նվազեցնել իր կախվածությունը Qualcomm-ից: Intel-ի մոդեմների ստորաբաժանման գնումը կարևոր քայլ էր այս ուղղությամբ:
Ըստ Wccftech-ի՝ պարզվում է, որ 5G մոդեմի մշակումն ավելի բարդ էր, քան ակնկալում էր Apple-ը։ Սակայն այս պահին որևէ նախանշան չկա, որ ընկերությունը պատրաստվում է հրաժարվել այս հավակնոտ նախաձեռնությունից։
Ըստ Գուրմանի՝ բացի iPhone-ից և MacBook-ից, Apple-ը նախատեսում է նաև իր կապի մոդուլները տեղադրել նաև Apple Watch-ում և iPad-ում՝ շարունակելով ընդլայնել սեփական տեխնոլոգիաների ազդեցությունն արտադրանքի իր տեսականիում։