Լավագույն սմարթֆոնները գնային 3 կատեգորիաներում
Advertisement 1000 x 90

Լավագույն սմարթֆոնները գնային 3 կատեգորիաներում

FRAndroid կայքը ներկայացրել է 2023-ի լավագույն սմարթֆոնների իր վարկանիշը՝ առանձնացնելով երեք մրցանակ գնային տարբեր կատեգորիաներում։

Samsung Galaxy S23 Ultra ֆլագման սմարթֆոնն ստացել է 2023-ի «լավագույն սմարթֆոն» կոչումը։ Սարքը զարմացնում է իր տեխնիկական բնութագրերով, ներառյալ Qualcomm Snapdragon 8 Gen 2 չիպով, բարձրորակ 6,8 դյույմանոց Dynamic AMOLED էկրանով՝ թարմացման փոփոխական հաճախականությամբ՝ 1-ից մինչև 120 Հց:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բարձրորակ տեսախցիկին, S-Pen-ի աջակցությանը և մարտկոցի երկար աշխատանքին։ Պարբերականը Galaxy S23 Ultra-ի միակ թերությունը համարում է բարձր գինը։

Գին-որակ լավագույն հարաբերակցության առումով հաղթող է ճանաչվել Samsung Galaxy A54-ը: Սարքն առաջարկում է բարձրորակ էկրան, մարտկոցի երկար կյանք և ծրագրային ապահովման չորս տարվա թարմացում: Հիմնական թերությունը 25 Վտ հզորությամբ դանդաղ լիցքավորումն է։

Redmi Note 12 5G-ն ճանաչվել է 2023-ի լավագույն բյուջետային սմարթֆոնը։ Այն առանձնանում է հիանալի OLED էկրանով, իր սեգմենտի համար բավականին բարձր արդյունավետությամբ և մարտկոցի երկար աշխատանքի բարձր ցուցանիշով։ Սարքի գլխավոր թերություն է համարվում «քմահաճ» MIUI սեփական ծրագրային ապահովումը։