Ավստրալիայում տղամարդն ավելի քան երկու տասնամյակ վիճակախաղ է խաղացել ու անդավաճան միշտ նույն թվերն ընտրել. ի վերջո նրա համառությունն արդյունք է տվել, և նա Keno վիճակախաղով շահել է ավելի քան 1,7 մլն դոլար:
Ինչպես գրում է news.yahoo.com-ը, Նոր Հարավային Ուելս նահանգի բնակիչը խոստովանել է, որ ապշել է, երբ այդ թվերը վերջապես հաղթող են դարձել:
«Ես երբևէ դրանց հետ հույս չէի կապում, սակայն, ինչպես պարզվում է, արժեր այսքան սպասել», – նշել է տղամարդը, որը շահել է 1,779,864 դոլար:
Հատկանշական է, որ նա տեղի փաբերից մեկում է եղել, երբ հայտարարվել են հաղթող թվերը:
«Ներկաները միանգամից ոտքի ելան ու սկսեցին բղավել, և ես մտածեցի, որ հաղթողը նրանցից մեկն է»,- պատմել է ավստրալացին:
Նա դուրս է եկել փաբից՝ անտեղյակ, որ նորաթուխ միլիոնատերը հենց ինքն է: Որոշ ժամանակ անց նա ստուգել է թվերն ու ապշել՝ պարզելով, որ հաղթել է: