Անձնական համակարգիչը ցանկալի է ժամանակ առ ժամանակ վերագործարկել. դա կարող է օգնել վերացնելու սարքի հետ կապված աննշան խնդիրների մեծ մասը, կարծում է ՏՏ փորձագետ Սերգեյ Կուզմենկոն:
Իր նոր ուղեցույցում նա նշում է առնվազն յոթ պատճառ, թե ինչու կարող է համակարգչի կանոնավոր վերագործարկումն օգտակար լինել: Դրանցից մեկը թարմացումների ճիշտ տեղադրումն է, քանի որ օպերացիոն համակարգի կամ ծրագրաշարի շատ փոփոխություններ պահանջում են ամբողջովին անջատել, այնուհետև միացնել համակարգիչը: Մեկ այլ պատճառ էլ ծրագրային ապահովման և օպերատիվ հիշողության մեջ փոքր թերությունների վերացումն է:
«Լավ չգործարկված հավելվածը կամ աննշան խափանումները կարող են խնդիրներ առաջացնել ձեր նոութբուքի օպերատիվ և ներկառուցված հիշողության հետ, ինչի հետևանքով էկրանը «սառում է» և դանդաղ աշխատում»,- նշել է Կուզմենկոն:
Նրա խոսքով՝ վերագործարկումն օգնում է բարելավել օպերացիոն համակարգի ընդհանուր աշխատանքը և վերացնում է հիշողության արտահոսքերը, որոնք կապված նրա հետ, որ ծրագրերը երբեմն անջատվելուց հետո չեն «վերադարձնում» օգտագործված օպերատիվ հիշողությունը:
Փորձագետը կարծում է, որ վերագործարկումը կարող է նաև լուծել ապարատային փոքր խնդիրներ, ինչպիսիք են համակարգի սառելը կամ ապարատային մասի հետ առաջացած խնդիրները, ինչպիսիք են տպիչները: