SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Երևան-Երասխ ավտոճանապարհի «Դելիս» գիշերային ակումբի հարակից տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Թ.-ն, 34-ամյա Սարգիս Ս.-ն և 33-ամյա Սերոբ Ս.-ն, որի ընթացքում Սարգիս և Սերոբ Ս.-երը ձեռքերով հարվածներ են հասցրել Դավիթ Թ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Պարզվել է նաև, որ մինչ այդ «Դելիս» գիշերային ակումբում հաճախորդների և ակումբի աշխատակիցների միջև քաշքշուկ է տեղի ունեցել, որի ընթացքում Սարգիս Ս.-ն հարվածել է Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Արիս Հ.-ին, ում պատճառվել է ֆիզիկական ցավ, իսկ հետո վիճաբանությունը շարունակվել է դրսում: