Հայտնի են տարվա լավագույն Android հավելվածները
Advertisement 1000 x 90

Հայտնի են տարվա լավագույն Android հավելվածները

Google Play-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Սեմ Բրայթը հայտարարել է լավագույն հավելվածների Google Play Best of 2023 Awards ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին։ Ամբողջական ցանկը հրապարակվել է ընկերության բլոգում։

ԱՄՆ-ում լավագույն հավելված է ճանաչվել Imprint: Learn Visually-ն։ Սա կրթական հավելված է տարբեր ոլորտների վերաբերյալ կարճ տեսադասերով: 2023-ի լավագույն խաղ է ճանաչվել Honkai: Star Rail ֆանտաստիկ մարտախաղը՝ RPG տարրերով։ Այն մշակել են Genshin Impact-ի ստեղծողները։

Spotify երաժշտական ​​ծառայությունը, որը թույլ է տալիս երաժշտություն և փոդքասթներ լսել ցանկացած սարքի վրա, ճանաչվել է լավագույն հավելված տարբեր տեսակի սարքերի համար։ «Տարբեր տեսակի սարքերի համար ստեղծված լավագույն խաղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել OUTERPLANE-ը, այն անիմե ժանրի ռազմավարական խաղ է, որը սահուն աշխատում է բազմաթիվ հարթակներում:

Օգտատերերի վարկածով լավագույն հավելված է ճանաչվել ChatGPT-ն, իսկ լավագույն խաղ՝ MONOPOLY GO!-ն՝ դասական սեղանի խաղի բջջային տարբերակը:

Բացի դրանից, 2023-ին հայտնվել են նոր կատեգորիաներ, այդ թվում՝ «Լավագույնը՝ արհեստական բանականությամբ»: Այդպիսի լավագույն հավելված է ճանաչվել Character AI: AI-Powered Chat-ը, որն օգտատիրոջը թույլ է տալիս ստեղծել արհեստական բանականության կերպարներ և շփվել նրանց հետ։