Տեխնոլոգիական հսկա IBM-ը առաջին տարին չէ, որ հիմնվելով արդի տեխնոլոգիական ձեռքբերումների վրա, ապագայի կանխատեսումներ է անում: Պետք է նկատել, որ նա գրեթե միշտ ճիշտ կանխատեսումներ է անում: Ըստ այդ կանխատեսումների, մինչև 2022 թ. մեզ սպասում է արհեստական ինտելեկտի՝ ԱԻ կտրուկ աճ, կստեղծվեն գերհզոր աստղադիտակներ, խելացի տվիչներ, բժշկական սարքավորումներ:
Այս ամենից մեծ օգուտ կքաղեն առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության, Երկրի մասին գիտություններով զբաղվող ոլորտները:
Բնականաբար, պետք է հասկանալ, որ վերը ներկայացված ձեռքբերումները հիմնված են արդեն իսկ առկա արդյունքների հիման վրա: Դրա համար պետք է հասկանալ, որ մինչև 2022 թվականը հնարավոր են ամենևին նոր հայտնագործություններ: Այնուամենայնիվ, առաջարկում ենք թուղթ և գրիչ վերցնել, և գրի առնել այն ամենը, ինչը կարող է տեսնեք 2022-ին:
ԱԻ միջոցով հնարավոր կլինի իրականացնել հոգեբանական ախտորոշում:
Նոր տեխնոլոգիաների և ԱԻ միջոցով մարդիկ կարող են գերտեսողություն ձեռք բերել:
Հնարավոր կլինի մակրոդիտակների միջոցով աննախադեպ մանրամասներ իմանալ Երկրի մասին:
«Չիպային» լաբորատորիաները հեղաշրջում կանեն բժշկության ոլորտում:
«Խելացի» սենսորները ավելի արագ կկարողանան պարզել միջավայրի աղտոտվածությունը:
nr-portal.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը