Հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վերադարձած հայ գերիներին դիմավորելու գնացած մի կնոջ, որը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել էր՝ «ծելեվիզռով տեսա. ոչ բարեկամ ունեմ, ոչ հարևան, բայց էտի հեչ կապ չունի, վազելով եկա», «Իմ վարչապետն ասել ա ու իմ վարչապետը բերում ա էրեխեքին, իրան երկար կյանք»։
Նա հիշեցրել էր՝ կինը թավշյա հեղափոխության հայտնի հերոսներից էր:
«Փաստորեն, գենետիկայի և էվոլյուցիայի մի յուրահատուկ դրսևորում էլ կա, որ մարդուն արտաքնապես շատ նման լուսանը կարճ ժամանակում կարող է վերածվել սև հովազի»,- գրել էր Էդգար Ղազարյանը՝ տեղադրելով կնոջ՝ «դո ի պոսլե » լուսանկարները:
Եվ իրականում տպավորություն է, թե իշխանությունն անգամ այս հարցերում է փորձում հին դերակատարներին մտցնել խաղի մեջ՝ հուզականության անհրաժեշտ չափաբաժինն ապահովելու համար, ու թերևս ամենևին պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի «ծիգռովի կամուֆլյաժով» կոնտինգենտի ամենավառ ներկայացուցիչներից մեկն արդեն գերիների վերադարձի լուրը լսած հուզառատ դիմավորողն է: