Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Աննա Ցարևայի դին։ Այս մասին ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«35-ամյա Աննա Ցարևայի դին հայտնաբերվել է շենքի բնակարաններից մեկում։ Նա երկար ժամանակ կապի դուրս չի եկել, ծնողներն անհանգստացել են և եկել են նրա բնակարան, որտեղ հայտնաբերել են իրենց դստեր դին։ Դրանից առաջ Ցարևան ասել է, որ իրեն լավ չի զգում և գանգատվել է բարձր ջերմությունից»,- ասել է գործակալության զրուցակիցը։