Սելին Դիոնը վատացել է. Նրա ավագ քույրը՝ Կլոդետը, նոր տեղեկություններ է հայտնել երգչուհու ծանր վիճակի մասին, որը պայքարում է նյարդաբանական խանգարման դեմ, որը հայտնի է որպես «Stiff Person Syndrome» (SPS):
«Նա շատ է աշխատում, բայց այլևս չի վերահսկում իր մկանները», – ասել է Կլոդետ Դիոնը կանադական 7 Jours պարբերականին: «Իմ սիրտը կոտրում է այն, որ նա միշտ կարգապահ է եղել: Նա միշտ քրտնաջան աշխատել է»:
Անցյալ տարվա դեկտեմբերին 55-ամյա երգչուհին բացահայտել է, որ իր մոտ ախտորոշվել է անբուժելի նյարդաբանական հիվանդություն և չեղյալ է հայտարարել առաջիկա համերգները։ Այնուհետև՝ մայիսին, Դիոնը ստիպված է եղել հետաձգել իր համաշխարհային շրջագայության մնացած ժամկետները՝ նշելով, որ նա շատ է աշխատում ուժերը վերականգնելու համար։
SPS-ը անհայտ էթիոլոգիայի չափազանց հազվադեպ նյարդաբանական համախտանիշ է, որի դեպքում հիվանդը զգում է աճող ընդհանուր մկանային կոշտություն: