Էսօր Ղարաբաղն ու Հայաստանի կեսը տվեցին առանց կրակոցի, էս կառավարությունը չի ամաչում, որ այդ զորքը բերել կանգնեցրել է Գավառում։ Գնացեք, տեսեք թե ինչքան զորք կա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գավառից դուրս եկող ճանապարհին ձկնորսների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ձկնորսներից մեկը:
«Գնացեք, տեսեք Գավառում, Սեւանում ինչ զորք է բերել: Էդ զորքը բերել կանգնեցնում է գյուղացիների դեմ, փոխանակ կանգնեցնի թուրքի դեմ: Թքեմ էս կառավարության երեսին, պետք չէ մեզ այսպիսի կառավարություն։ Նիկոլն առռը-հա, թե մի ձայն կստանա Գեղարքունիքի մարզից»,- ասաց նա:
Մեկ այլ քաղաքացի էլ հայտնեց, որ պայքարում են իրենց հացի համար և պատրաստ են ամեն ինչի։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Նորատուսի մոտ ձկնորսները դիմակներով լճի վրա ծեծել են պարեկներին, նրանց ուղղությամբ նետել են բենզինով շշեր և փայտեր։
ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։