Apple ընկերությունը պատահաբար թույլ է տվել ինֆորմացիայի արտահոսք, որից պարզ է դառնում, որ հաջորդ սերնդի iPhone սմարթֆոնները նոր պրոցեսորներ կստանան։ Այս մասին հայտնում է MacRumors-ը։
Տվյալների վերլուծաբանները վերլուծել են iOS 18-ի վաղ տարբերակի ծրագրային կոդը և դրանում հղում են գտել 2024-ի չորս iPhone-ների մասին, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է նույն պրոցեսորով:
Օպերացիոն համակարգը, որը կրում է Crystal կոդային անունը, պարունակում է չորս չհրապարակված iPhone մոդելների հղումներ, ինչը համապատասխանում է iPhone 16 շարքի մասին առկա տեղեկություններին: Նշված մոդելներն են՝ D47-ը, որն iPhone 16-ն է, D48-ը, որն iPhone 16 Plus-ն է, D93, որն iPhone 16 Pro-ն է և D94, որն iPhone 16: Pro Max-ն է։
Օպերացիոն համակարգի կոդը նաև ցույց է տալիս, որ iPhone 16-ի ամբողջ շարքի համար կօգտագործվի t8140 Tahiti համակարգ մեկ չիպիտի վրա: Ի վերջո, այն, ամենայն հավանականությամբ, կկոչվի A18: Որպես պրոցեսոր A18 չիպը նշված է iPhone 16-ի բոլոր տարբերակների համար, ներառյալ բազային և Plus մոդելները, ինչը բնորոշ չէ Apple-ին, քանի որ որպես կանոն, նոր պրոցեսորներն ստանում են սովորաբար Pro և Pro Max բարձր դասի մոդելները, իսկ ցածր դասի մոդելներ (բազային և Plus մոդելը) ստանում են նախորդ սերնդի պրոցեսորները:
Տվյալների վերլուծաբանները տեղեկություններ չեն գտել բջջային օպերացիոն համակարգի նոր գործառույթների մասին։ MacRumors-ը ենթադրում է, որ iOS 18-ը, ամենայն հավանականությամբ, գտնվում է զարգացման շատ վաղ փուլում: