Ռուսաստանցի շոումեն Միխայիլ Գալուստյանն ու Գարիկ Մարտիրոսյանը սեփական պրոդյուսերական կենտրոնից վաստակել են գրեթե երեք միլիոն ռուբլի։ Ըստ News.am-ի՝ այս մասին հայտնում է «Զվեզդաչ» տելեգրամ ալիքը։ «Գալուստյան պրոդյուսերական կենտրոն» ՍՊԸ-ի հասույթը կազմել է 3,3 մլն ռուբլի, իսկ շահույթը՝ 2,8 մլն ռուբլի։
Ընկերությունը զբաղվում է գեղարվեստական, գրական և կատարողական արվեստով, ինչպես նաև գովազդով և ֆիլմերի տարածմամբ։ Հրապարակումը վերաբերում էր ընկերության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությանը։
Սկզբում պրոդյուսերական կենտրոնը պատկանում էր Գալուստյանին և Comedy Club-ի անդամ Ալեքսեյ Նովացկիին։ 2020 թվականի փետրվարի 26-ին Մարտիրոսյանը միացել է հիմնադիր թիմին։ 2021 թվականին Նովացկին դուրս է եկել բիզնեսից։ Հուլիսին Գալուստյանը հերքել էր Հայաստան տեղափոխվելու իր ծրագրերի մասին ենթադրությունները։
Ըստ շոումենի, եթե ինքը ցանկանար իր համար «փախուստի ուղի» պատրաստել, ապա նման նպատակով չէր ընտրի Հայաստանը։ Հեռուստահաղորդավարը վստահեցրել է, որ մտածում է ռուսերեն, խոսում է ռուսերեն, բայց իրեն հայ է զգում, քանի որ իր երակներում հայկական արյուն է հոսում։