
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փողոցով քայլում էի և ականատես եղա մի տեսարանի, որը մի պահ ստիպեց քարանալ…
8-10 տարեկան մի քանի երեխաներ խաղում էին իրար հետ և պարբերաբար երգում «И снова седая ночь»: Կարծում եմ «Слово пацана» սերիալի հետևանքները դեռ երկար «կճաշակեն» ինչպես Ռուսաստանում, այնպես էլ հետխորհրդային շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Պատրաստվեք նոր կրիմինալ խմբավորումների «հերոսություններին», հատկապես, երբ ոստիկանությունը զբաղված է միայն քաղաքական գործերով…»։