Wildberries առցանց շուկայի օգտատերերը վերջապես հնարավորություն կունենան չեղարկել պատահաբար արված պատվերները: Հավելվածում կհայտնվի չեղարկման կոճակ, որն ակտիվ կլինի պատվերը կատարելուց հետո առաջին մեկ ժամվա ընթացքում։
Ըստ ընկերության մամուլի ծառայության՝ նոր գործառույթը հասանելի կլինի 2024-ի հունվարին, իսկ թե կոնկրետ երբ, ստույգ օր չի նշվում։ Ամենայն հավանականությամբ, նոր հնարավորությունն աստիճանաբար կներդրվի հավելվածների թարմացումներով։ Առաջին փուլում այն կտրամադրվի ապրանքն ստանալուց հետո վճարել նախընտրող հաճախորդներին։ Wildberries-ի ներկայացուցիչների խոսքով՝ օգտատերերի 80%-ը նախընտրում է ապրանքի համար վճարել այն ստանալուց հետո։ Ավելի ուշ պատվերի չեղարկման կոճակը հասանելի կդառնա նույնիսկ ակնթարթային վճարումով պատվերների համար։
«Չեղարկել պատվերը» կոճակը հաճախորդներին հասանելի կլինի առաջին 60 րոպեների ընթացքում՝ «Առաքում» բաժնում: Հետագայում պատվերը չեղարկելու ժամանակը կարող է երկարաձգվել այն պահը, երբ վաճառողն սկսում է ապրանքը պատրաստել առաքման համար։
Wildberries-ի օգտատերերը, այդ թվում Հայաստանում գտնվողները, հաճախ դժգոհում են պատահական գնումներից (օրինակ՝ երեխաները խաղում են հեռախոսով և պատահաբար պատվեր անում), որոնք հետո ստիպված են լինում վերադարձնել և վճարել վերադարձի համար։ Նոր գործառույթը նպատակ ունի լուծել այս խնդիրը և նվազեցնել հաճախորդների համար հնարավոր տհաճ սցենարները: