Մարդու ապրելակերպը զգալիորեն ազդում է ուղեղի առողջության վրա, ասել է նյարդաբան Նատալյա Տարանենկոն։ Նա aif.ru-ի հետ զրույցում նշել է, թե որ սովորույթներն են կործանում ուղեղը։
Նրա խոսքով՝ քիչ քնելու սովորությունը բացասաբար է անդրադառնում ուղեղի ճանաչողական ֆունկցիաների՝ կենտրոնացման, հիշողության վրա։
Նստակյաց ապրելակերպը նվազեցնում է ուղեղի նեյրոպլաստիկությունը, ինչը հանգեցնում է հիշողության և մտավոր կարողությունների վատթարացման։ Ուղեղի աշխատանքի վրա վատ է անդրադառնում նաև անառողջ սննդակարգը, որը բաղկացած է հիմնականում պարզ ածխաջրերից և հագեցած ճարպերից՝ զուրկ օմեգա-3 ճարպաթթուներից, ընդգծել է Տարանենկոն։
Ուղեղը տուժում է նաև մշտական սթրեսից և վատ սովորություններից, ավելացրել է նա։
«Ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինը առաջացնում է անոթների կծկում, ու ավելի քիչ թթվածին է հասնում ուղեղ, և դա ուղիղ ճանապարհ է դեպի ինսուլտի կամ Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններ», – բացատրել է Տարանենկոն: