Ամերիկացի ոստիկանի և սևամորթ դեռահասի պարը ներկայացնող տեսահոլովակը Համացանցում սրընթաց ժողովրդականություն է ձեռք բերում: Դրան ուշադրություն է դարձրել The Daily Mail հրատարակությունը:
Ջեյսոն անունով տղան ոստիկան Քոդի Ուիլյամսին կանչել է պարամարտի: Ուիլյամսի գործընկերը համաձայնել է գոտեմարտը նկարահանել տեսահոլովակով, իսկ այնուհետև այն հարապարակվել է Նեշի օկրուգի (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) ոստիկանական ստորաբաժանման Facebok-ում:
Մրցակիցները հանդիպել են ավտոկայանատեղում և աշխույժ երաժշտության ներքո սկսել մարտը: Արդյունքում հաղթանակ է տարել դեռահասը, քանի որ սպա Ուիլյամսը սկսել է ծիծաղել և չի կարողացել շարունակել պարը:
Տեսահոլովակը մեկ օրում հավաքել է գրեթե 250 հազար դիտում և երեք հազար լայք: